Մահվան ելքով վրաերթ Երևանում. Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են. իրավիճակը տեղում լարված է

 

shamshyan.com-ի   տեղեկություններով  այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են:

Իրավիճակը մի պահ դեպքի վայրում դարձավ պայթյունավտանգ, քանի որ մարդիկ չէին թողնում, որպեսզի պարեկները պահեն դեպքի վայրը, մինչև կժամաներ քննիչը:

Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով