Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով

 

Հանրապետության տարածքում`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին և 3-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 2-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 31-ի և նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 2-3-ը և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով