ՊԵԿ. «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը

 

Համակարգի ներդրման ամբողջական գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:Այս մասին  տեղեկացնում է  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: Էլեկտրոնային հարթակի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի էլեկտրոնային հարթակ և դրանք  կիրականացվեն առցանց:

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով