Փաշինյան կերպարի հիմնական կերտողը եղել են Վանո Սիրադեղյանը, Լևոն Տեր Պետրոսյանի հետ միասին.Միհրդատ Մադաթյան

Հոգեբան  Միրդատ  Մադաթյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

…ՈՉԻՆՉ, ԲԱՑԻ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԻՑ, ԱՅԼ ՈՉ ԿԵՂԾ ԲԱՐԵՊԱՇՏՈւԹՅՈւՆ…

Երեկ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ մի օր, երբ Նիկոլ Փաշինյանը մահանա, ազգս կրկնելու է այն խեղված արտահայտությունը, որը գալիս է դարերի խորքից՝ «մահացածների մասին կամ լավը, կամ ոչինչ…», և սկսելու է գովերգել նրան, կեղծորեն նրան վերարելով հատկանիշներ, որոնցից նա այնքան հեռու է եղել, որքան ես՝ ճապոներեն լեզվից։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացնեմ, որ այդ ասույթը հնչում է հետևյալ կերպ՝ «Մահացածների մասին, կամ լավը, կամ ոչինչ, ԲԱՑԻ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԻՑ»։ Սա հին հունական քաղաքական գործիչ և պոետ Հիլոնի ասույթն է (Սպարտա, VI դար մ.թ.ա), որը մեզ է ներկայացվել Դիոգենես Լաերտացու կողմից (III դար մ.թ.), իր «Ճանաչված փիլիսոփաների կյանքը, ուսմունքները և կարծիքները» ստեղծագործության մեջ։ Ուզում եմ ֆիքսենք, որ այստեղ բանալի բառերը՝ «ԲԱՑԻ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԻՑ»-ն է, և բնավ չի նշանակում, որ մարդու մահանալուց հետո անհրաժեշտ է մոռացության տալ այն ստորությունները, որոնք մարդը գործել է իր գոյության ժամանակ և վերագրել նրան անիրական բարի որակներ։

Ինչպիսի՞ գրող է եղել Վանո Սիրադեղյանը չգիտեմ և չեմ էլ փորձել ճանաչել, քանզի այս անձին ճանաչել եմ 80-ականներից ի վեր, որպես քաղաքական գործիչ և մարդ, ում ժամանակ Հայաստանում հաստատվել են բոլոր այն բացասական արտահայտումները, որի արդյունքները առ այսօր քաղում ենք ազգովի։ Ես չեմ պատրաստվում մոռանալ, որ Խաչատուր Սուքիասյանը, որպես Հայաստանի օլիգարխիայի հիմնադիր, հաստատվել է Վանո Սիրադեղյանի հովանավորությամբ… Չեմ կարծում, որ որևէ մի հայի համար, Սիրադեղյանի այս արտահայտումը կարող է գնահատվել որպես դրական։ Ես չեմ պատրաստվում մոռանալ այն սպանությունները, որի անմիջական հեղինակն է եղել ՀՀՇ-ի «Գեբելսը», գաղափարային հայրը՝ Վանո Սիրադեղյանը, ում համար հայի կյանքը չուներ արժեք… Այն կամայականությունները, որոնք տեղի են ունեցել բավարարելու համար անձամբ Վանո Սիրադեղյանի անձնական ամբիցիաները։ Ես չեմ պատրաստվում մոռանալ այն փաստը, որ Նիկոլ Փաշինյան կերպարի հիմնական կերտողը եղել են Վանո Սիրադեղյանը, Լևոն Տեր Պետրոսյանի հետ միասին։ Իսկ թե ինչպիսի գրող է եղել Վանո Սիրադեղյանը՝ արդեն հետաքրքիր չի։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այո, մահացածների մասին, կամ լավը, կամ ոչինչ, ԲԱՑԻ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԻՑ։ Իսկ ճմարտությունը այն է, որ Վանո Սիրադեղյանը իմ Հայրենիքի պատմության մեջ ունեցել է, մեղմ ասած, խիստ բացասական դերակատարում։ Ճմարտությունը այն է, որ ՀՀ երկրորդ նախագահը փրկեց Հայաստանը՝ «Վանո Սիրադեղյան» վերնագրով չարիքից։ Եվ այն, որ 80-ական թվականներից ի վեր, «գրող» Սիրադեղյանը, համենայն դեպս, որքանով ես ինֆորմացված եմ, ոչ մի տառ չի գրել…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով