Պետք է հրավիրվի Հիմնադիր ժողով, որը կդադարեցնի սահմանադրության գործողությունը, կընդունի միապետական Հիմնական օրենքը, կսահմանի անցումային շրջան, կնշանակի երկրի կառավարիչ՝ մինչև արքայի հրավիրումը և օծումը

Միապետության վերականգնումը չպետք է լինի հանրաքվեի միջոցով: Ցավով պետք է արձանագրել, որ մեր բնակչությունը վերջին ողբերգալի իրադարձություններով և իր խայտառակագույն ընտրությամբ ապացուցեց, որ չի կարող իրականացնել կառավարում կամ ընդունել խելամիտ որոշումներ: Այս մասին  ֆեյսբուքյանիր  էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Պետք է հրավիրվի Հիմնադիր ժողով, որը կդադարեցնի սահմանադրության գործողությունը, կընդունի միապետական Հիմնական օրենքը, կսահմանի անցումային շրջան, կնշանակի երկրի կառավարիչ՝ մինչև արքայի հրավիրումը և օծումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սավոյան դինաստիայի ներկայացուցչի գահակալումը կապացուցի մեր պատմական ժառանգականությունը, կապը եվրոպական քաղաքակրթության հետ: Չմոռանանք նաև, որ ի տարբերություն այս հանրապետության, Հայոց արքան, ով ժառանգականություն կունենա մեր հին արքաներից, Հայաստան ասելով կարող է և իրավասու է ի նկատի ունենալ պատմական Հայաստանը:

Հիմնադիր ժողով հրավիրելու կարգի մասին կխոսեմ հաջորդիվ»,- գրել է Աթանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով