Պաշտպանության նախարարությունը պարգևատրել է պատերազմին մասնակցած քրեակատարողական ծառայողների

 

Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի կազմում հայրենիքի պաշտպանությանը մատուցած ծառայության համար ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանին, ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահներ, արդարադատության փոխգնդապետներ Սամվել Բաբայանին, Ատոմ Մխիթարյանին, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության մայոր Արման Գևորգյանին և ՀՀ ԱՆ ՔԿԾ պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության կապիտան Արման Հասրաթյանին պարգևատրել է պատվոգրերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը պատվոգրերը հանդիսավոր կարգով փոխանցել է խրախուսանքի արժանացած ծառայողներին։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև իր երախտագիտությունը հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված, բացառապես քրեակատարողական ծառայողներով համալրված, պայմանական 4-րդ վաշտի ողջ անձնակազմին՝ քաջարի հրամանատար, փոխգնդապետ Ատոմ Մխիթարյանի գլխավորությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով