Հրդեհ Գուգարք գյուղում

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 2-ին, ժամը 07։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուգարք գյուղում այրվում է չշահագործվող տնակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի չշահագործվող վագոն-տնակում և կից երկհարկանի ինքնաշեն փայտե շինությունում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։14-ին, մարվել՝ 09։25-ին։ Այրվել են վագոն-տնակի ներքին փայտե երեսպատումը (մոտ 27 քմ) և կից երկհարկանի ինքնաշեն փայտե շինության երկրորդ հարկը (մոտ 48 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով