ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահին Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

 

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ, դոկտոր Հարիբ Սաիդ ալ – Ամիմիի հետ:Այս մասին  տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրին է ներկայացրել հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում նախատեսվող լայնածավալ բարեփոխումները, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման գործում։

Կողմերը փաստել են, որ ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը նոր էջ է բացելու երկու երկրների տնտեսվարողների միջև համագործակցության ընդլայնման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով