Հայաստանն առանց Արցախի վերածվել է ազգային դիմագծից զուրկ, հայախոս մարդկանց բնակչությամբ, դրոշ ու օրհներգ ունեցող տարածաշրջանային ավտոկայանի․ Էլբակյան

 

Ինչպես և կանխատեսել էի պատերազմի ժամանակ, պարտված Հայաստանն առանց Արցախի վերածվել է ազգային դիմագծից զուրկ, հայախոս մարդկանց բնակչությամբ (դեռևս), դրոշ ու օրհներգ ունեցող տարածքի, ավելի ճիշտ՝ տարածաշրջանային ավտոկայանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եվ հերթական անգամ, ինչպես 20-րդ դարասկզբին, դա տեղի է ունեցել հայկական էլիտայի թերահաշվարկների արդյունքում առաջ եկած հակահայկական կայսերական կոնսենսուսի հետևանքով։ Հիմա արդեն Ռուսաստանն էլ 1 մլրդ դոլարի ներդրում կանի, ԱՄՆ դեսպանն էլ Եռաբլուր կգնա, կոմպրադորներն էլ արյան հաշվին կհարստանան թուրքական փողերով։

Մնում է մի վերջին հռետորական հարց ԱՄՆ դեսպանին՝ բա խի՞ «Սերժի վախտ» Եռաբլուր չէիք գնում…»,- գրել է Էլբակյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով