Ցավը նրանում է որ հասկանալով թե ինչ է պետք հակադրել բիրտ ուժին մենք չենք կարողանում գտնել այլոց փափուկ ուժը չեզոքացնելու բանալին.Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար  Արթուր  Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Վերջին մի 20 տարին տարածաշրջանային աշխարհաքաղաքական պրոցեսների ենթատեքստում անընդհատ շոշափվում է «փափուկ ուժ» տերմինը: Ու շոշափվում է միշտ ՌԴ-ի արևմուտքի հանդեպ թերարժեք լինելու համատեքստում: Ռուսաստանում էլ է ահագին դրա մասին խոսվում ու ահռելի գումարներ են դրա վրա դուրս գրվում բյուջեից, բայց սայլը տեղից չի շարժվում:
Օրինակ մեր մոտ, կար ընդհանուր գենպլան՝ Արցախի հարցը լուծել, Հայաստանը, Ադրբեջանը ու Վրաստանը հավաքել ԽՍՀՄ 2.0 պրոյեկտի մեջ: Ու կա տպավորություն, որ հարցը լուծվել է: Ադրբեջանը ստացել է հողերը, ռուսական զորքերը մտել են, թե Հայաստանում և թե Արցախում ներքաղաքական դաշտը լիարժեք վերահսկվում է հնազանդ «իշխանություն-ընդդիմություն» կրկեսի ծաղրածուներով: Բայց… մեկ տարի է անցել, սայլը տեղից չի շարժվում: Սաղ մեդիաները վերահսկողության տակ են, ոչմեկ ծպտուն չի հանում (նու համարյա ոչմեկ:
Կաթողիկոսին են մի զանգով տանում բերում, գեներալիտետն ա կազմ պատրաստ շարված, ողջ կրիմինալն ա հստակ վերահսկվում… Ու մեկ ա չի ստորագրվում էդ անտերը: Հերիք չի չի ստորագրում, հլը Հայաստանի էս պահին ամեն կարևոր քաղաքում իշխանության է գալիս Արամ Սարգսյանը ու նույն տենդենցը ողջ Սյունիքում է: Էդ մենակ մեր մոտ, բա մեր ոչ բարով հարևանները…
Ալիևը հա ինչոր պահանջներ ա հորինում թե խի չի կարա բարիշի Հայաստանի հետ: Հին քարտեզներ են մոգոնում, անընդհատ միջանցքի թեմա են խաղացնում… Ու նենց չի որ իրենց Փաշազադեն մեր Գարեգին Բ-ից ավելի համառ ա: Նույն վիճակը իրենց բանակում է, կրիմինալիտետում է, ընդդիմությունում է: Սաղ հսկվում է, բայց արդյունք չկա: Ու չի էլ լինի:
Դիտարկենք թե ինչ եղավ փափուկ ուժի տեսանկյունից Ադրբեջանի հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝

1. ԱՄՆ Կոնգրեսը շատ կոշտ բանաձև է ընդունում փաստացի մեղադրելով Ալիևեին ռազմական հանցագործությունների մեջ,

2. Հաագայի տրիբունալը վարույթ է ընդունում Ադրբեջանի դեմ հայցը,

3. Օֆշորային հաշիվների արտահոսք է տեղի ունենում, որից պարզվում է, որ Ալիևը աշխարհի խոշորագույն կաշառակերն է: Հիմա դուք լինեք Ալիևի տեղը ի՞նչ պիտի մտածեք… այն ինչը ինքն է մտածում՝ եթե հանկարծ կես քայլ անեմ դեպի ԵԱՏՄ արևմուտքը նավթամուղները կկոխի հետույքս:

Պարզ է որ ոչ Արցախը, ոչ 7 շրջանը, ոչ էլ 70 շրջանը չի ստիպի Ալիևին հրաժարվել արևմուտքում միլիոններ ունենալու, ու ինչը ավելի կարևոր է, դրանք ՎԱՅԵԼԵԼՈՒ կայֆից:
Նույնը Հայաստանում է, ում ուզում ես ինչքան ուզում ես փող տուր, գործակալական ցանցը էդ փողը մեկ ա տանելու է ԱՄՆ ու Եվրոպա: Ուրիշ տանելու տեղ էլ չկա: Չի կարա Ռոբերտ Քոչարյանը Նիկոլի պես հելնի կանցավիկ խաղա, էդ մարդը սաղ կյանք վիզ ա դրել, Աթենքում սիրուն բնիկ ա սարքել, որ ծերությունը վայելի… Հմի գործ ա, անում ա էլի: Իսկ Փաշինյանի տակ արևմուտքը դնում է ներքին բեսպրեդել իրագործելու լուռ դաբռոն ու ասում ա՝ ինչ ուզում ես արա մենակ բան չստորագրես: Փաշինյանն էլ գնում Մոսկվա ամեն ինչին այո է ասում, գալիս է Երևան ու չի անում, որովհետև ինքն էլ է ծերությունը ուզում Աթենքուն անցկացնել ոչ թե Յանուկովիչի պես Ռոստովում, կամ Մութալիբովի պես Ժուլեբինոյում: Ժուլեբինոն լավ տեղ լիներ Մութալիբովը չէր վերադառնա Բաքու չոքեր Ալիևի դեմը: Էդքան բան: Փափուկ ուժը կրում է բիրտ ուժին:
Ու ստացվում ա որ բոլորը Մոսկվայի ագենտ են, բոլորի ֆիզիկական ու ֆինանսական անվտանգությունը Մոսկվան ա ապահովում, բայց ծառայում են բոլորը միևնույն է արևմուտքին: Փափուկ ուժը սա է…
Կա նաև շատ ավելի առօրեական ու թարմ օրինակ: Մարդ կա միլիոններով փող ա ծախսում ԶԼՄ-ների ու ակծիվիտսների վրա, բայց մի հոգի մի քանի ստատուսով բռնում տրաքացնում ա սաղ: Ու նույնը շատ հանգիստ կարելի է անել Փաշինյանի հետ, եթե դաշտից լրիվ վերանան իրեն պահող «ընդդիմադիրները»: Փափուկ ուժը կրում է բիրտ ուժին:
Ցավը նրանում է որ հասկանալով թե ինչ է պետք հակադրել բիրտ ուժին մենք չենք կարողանում գտնել այլոց փափուկ ուժը չեզոքացնելու բանալին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով