Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են թմրանյութ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ: Հոկտեմբերի 8-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք Ծիծեռնակաբերդի խճուղուց բերման ենթարկեցին մայրաքաղաքի Շերամի փողոցի և Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներ, 27 և 32 տարեկան երկու տղամարդկանց: Սասունիկ գյուղի բնակչի մոտ հայտնաբերվեց 4,36 գրամ, իսկ երևանցու մոտ` 26,8 գրամ դեղնականաչավուն զանգված:
Ըստ նրանց` հայտնաբերված մարիխուանա տեսակի թմրամիջոցն իրենցն է և իրենց օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով