Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, կան վիրավորներ

 

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Արցախի Պաշտպանության բանակը շուտով կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժի կրակից 6 հայ զինծառայող է վիրավորվել, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա տեղեկացրել էր, որ խոսքն Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով