Երևանում 25-ամյա վարորդը, ում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, ոչ սթափ վիճակում Range Rover-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։Այս ասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ժամը 01։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Ավդալյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում՝ թիվ 14 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 68-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, սակայն պարզվել է, որ հետիոտնը տեղում մահացել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գ;խավորությամբ։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Ավդալյանը անհատ ձեռներեց է, և նրա՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, սթափությամբ էլ պարզվել է, որ եղել է ալկոհոլ օգտագործած՝ ոչ սթափ վիճակում։

 

Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով