Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը վայր է դրել մանդատը

 

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Լեւոն Հովհաննիսյանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավագանու նիստի բացմանը հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաեւ տեղեկացրեց, որ համաձայն ԿԸՀ-ի օգոստոսի 16-ի համապատասխան արձանագրության «Իմ քայլը» խմբակցության ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանի մանդատը տրվել է Արտաշես Ջավադյանին: Սակայն վերջինս եւս իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել, հետեւաբար մանդատը բաժին է ընկել «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Տիգրան Խաչատրյանին:

«Կուզեի շնորհակալությւն հայտնել պարոն Էյրամջյանին համատեղ շատ բեղմնավոր աշխատանքի համար և ցանկանալ հաջողություն իր ապագա գործունեության մեջ», – ասաց Մարությանը։

Բացի այդ ավագանին քվեարկեց եւ որոշեց, որ ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով