Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Toyota Alphard-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում

 

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 18:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 24-ամյա Կարեն Հայրապետյանը իր վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի- Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով