Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ

 

.auroranews.am-ը գրում է. Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ: Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները: Ակտիվ հրաձգություն է տեղի ունենում, լսվել են պայթյուններ, հնարավոր է՝ կիրառվում է ականանետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նաև, տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝ Թաղավարդում տեղակայվել է ռուսական հենակետ, բայց, չնայած այդ հանգամանքին, թշնամական ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը:

.auroranews.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ լուրի վերաբերյալ հստակ տեղեկատվություն իմանալու նպատակով, սակայն մինչ այս պահը մեզ չհաջողվեց կապ հաստատել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով