Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ հերթական անգամ կառավարության շենքի մոտ են ու բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերջապես լուծել խաղողի մթերման հարցը։ Նրանք, հիշեցնենք, օրերս էլ փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նշված համայնքների գյուղացիները տարիներ շարունակ խաղողը հանձնել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Ամասիայի մթերման կետին ու հիմա բանն այն է, որ այս տարի մթերման կետը դեռ չի բացվել, և գյուղացիներն անորոշության մեջ են:
Օրինակ՝ միայն Ամասիայում կա մոտ 100 հա խաղողի այգի: Այս տարի գյուղացիները որևէ տեղեկություն չունեն՝ արդյոք իրենցից խաղող մթերելու՞ են, թե՞ ոչ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության...
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ բողոքարկենք,Մելի...