Խաչիկ Ասրյան. «Ղրիմը Ռուսաստան է այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստան»

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, բացարձակ կողմ լինելով
պատմական արդարության և ճշմարտության վերականգնմանը, Ղրիմը պաշտոնապես ճանաչում է
որպես Ռուսաստանի Դաշնության անքակտելի մաս:
Ավելին, ելնելով ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահից, այնպես էլ
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ծրագրի ներքոնշյալ կետերից, կոչ ենք
անում Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանի, անհապաղ դրսևորել համարձակություն, և, հրապարակավ, Ղրիմը պաշտոնապես ճանաչել
որպես Ռուսաստանի Դաշնության անքակտելի մաս, ինչպես նաև ամբողջությամբ խզել կապերը
մարդակործան ՆԱՏՕ-ի հետ՝ արժևորելով անվերապահ անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Հակառակ
դեպքում, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն
իշխանության կողմից Ռուսաստանի Դաշնության հետ ոչ միայն վերջին երեք տարվա
համագործակցությունը կլինի կեղծ, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ հնչեցվող
հայ-ռուսական գերազանց հարաբերությունների մասին խոսքերը, որոնք կնմանվեն, նույն Նիկոլ
Փաշինյանի կողմից, ավազի վրա անընդհատ կառուցվող և անընդհատ փլուզվող տան:
Ձեզ եմ ներկայացնում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ծրագրի մի
հատվածը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և արտաքին անվտանգության
ուղղվածությունը.
Անբեկանելի է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակում չկա որևէ պետության մեջ գործող մի
կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության և վերջինիս հզորացման համար
չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության
կողմնորոշվածություն:
Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ
լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ` ի դեմս քրիստոնյա
ռուս ժողովրդի, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես
հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի
վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է
Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից, հետևաբար, պետք է՝
 նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ռուս ժողովուրդների՝ դաշնակից-բարեկամ պետությունների՝
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության
անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը.
 նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական
իշխանությունների (օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) կողմից պաշտոնապես կնքված ռազմական,
քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի կատարմանը,
պահպանմանն ու նոր՝ առավել արդյունավետ պայմանագրերի կնքմանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության
բոլոր ճյուղերին վերաբերող համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ նոր ծրագրերի
ստեղծմանն ու իրագործմանը.
 նպաստել և աջակցել Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ)
արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.
 նպաստել և աջակցել Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) արդյունավետ գործունեությանն ու
հեղինակության բարձրացմանը.
 Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու
միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեջ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ՝ Խաչիկ Ասրյան

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով