Խաղողագործների բողոքի ակցիան Կառավարության դիմաց․Պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

 

Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ հերթական անգամ կառավարության շենքի մոտ են ու բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերջապես լուծել խաղողի մթերման հարցը։ Նրանք, հիշեցնենք, օրերս էլ փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված համայնքների գյուղացիները տարիներ շարունակ խաղողը հանձնել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Ամասիայի մթերման կետին ու հիմա բանն այն է, որ այս տարի մթերման կետը դեռ չի բացվել, և գյուղացիներն անորոշության մեջ են:

Օրինակ՝ միայն Ամասիայում կա մոտ 100 հա խաղողի այգի: Այս տարի գյուղացիները որևէ տեղեկություն չունեն՝ արդյոք իրենցից խաղող մթերելու՞ են, թե՞ ոչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով