«Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր.yerkir.am

 

Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ոսկու աշխարհի դիմացից ազգությամբ թուրք երկու քաղաքացի են բերման ենթարկվել, մասնավորապես yerkir.am-ը գրում է, որ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սեպտեմբերի 19֊ին, ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ։

Նրանց հետ եղած երրորդը, ով թափահարել է ադրբեջանի և թուրքիայի դրոշները, դիմել է փախուստի:

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի շարք քաղաքացիներ այս պահին ներկայանում են նշված բաժին՝ ցուցմունքներ և վկայություններ տալու համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք փորձեցինք ոստիկանության լրատվականից ճշտել, թե ինչ է կատարվում, բայց հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով