Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ ծառայողը Mercedes-ով վթարի է ենթարկվել ու գլխիվայր շրջվել. կա 1 զոհ. 6 վիրավորներից 2-ը երկվորյակ երեխաներ են

 

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին  տեղեկացանում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 17:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 191 կմ հատվածում, Սպանդարյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Սիսիանի փրկարարները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը:

 

 

Փաստի առթիվ Յու. Սրապիոնյանի կողմից  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են, մահացածին, ով վարորդի հայրն է եղել, հայտնաբերել են ավտոմեքենայից 5 մետր հեռավորության վրա: Վիրավորների թվում են եղել նաև վարորդի երկվորյակ երեխաները՝ տղա և աղջիկ: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:   Վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ համակարգում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով