Թուրքը դանակով մեր ավտոբուսն է քերում, իսկ ոստիկանները այստեղ կանանց ու տարեցներին են բերման ենթարկում

 

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա են նախատեսել՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակցիայի մասնակիցները նախատեսում էին քայլերթով գնալ դեպի կառավարության շենք, սակայն ոստիկանությունը քայլերթ թույլ չի տալիս։

Ակցիայով՝ քաղաքացիները աջակցում էին զոհված զինծառայողների հարազատներին, սակայն բախումներ տեղի ունեցան։

Ոստիկանները բերման ենթարկեցին որոշ քաղաքցիների և փակեցին Աբովյան փողոցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանական մեծ մեքենա է մուտք գործել Աբովյան փողոց, իսկ ոստիկանները փողոցի երկայնքով պատնեշ են կազմել՝ թույլ չտալու ակցիայի մասնակիցների մուտքը հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսվախ է գունագեղ տոնակատարությունը։

Չնայած կարճ ժամանակով իրավիճակը հանդարտվել էր և ոստիկանները հորդորեցին բացել ճանապարհը։ Սակայն ոստիկանական ուժերը տեղաշարժվեցին ու կրկին բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին՝ բռնի ուժ կիրառելով։

«Նիկոլ, դավաճան։ Ուժեղ տղերք եք՝ գնացեք սահմանը պահեք, թուրքեր»։

 

Աբովյան փողոցի երթևեկությունը փորձում են վերականգնել, սակայն անվտանգության աշխատողները, ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմից, իսկ քաղաքացիները դժգոհում են, որ նրանք ծառայում են միայն մեկ մարդու

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով