Ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորդ Պետրոս Գետադարձ եք.Նաիրի Հոխիկյան

 

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ Սյունիքի մարզի ճանապարհին ադրբեջանական ագրեսիայի մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախ Իրանի խնդիրն է համարում իրանական բեռնատարների նկատմամբ արգելքները, ապա գործածում թշնամու բառապաշարը. «Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին, ճիշտ հասկացեք»։

Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։ Հասկանում ե՞ք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի մտերիմ բարձր պաշտոնյան։

Այսինքն այս մարդիկ նախ աստիճանաբար դադարում են կիրառել Սյունիք տեղանվանումը, ապա հայկական պատմական Զանգեզուրը դադարում համարել Հայաստանի տարածք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ։

Ամեն օր ավելի եմ համոզվում, որ ՔՊ-ն հիմնականում անհայրենիք տականքների որջ է, որտեղ հավաքվածների համար պետականությունը և ազգային ինքնությունը անարժեք երևույթներ են։

Ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորդ Պետրոս Գետադարձ եք… Դուք հայ չեք, դուք թշնամի եք հայկական պետականության համար։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով