ՃՏՊ Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում

 

Սեպտեմբերի 20-ին, ժամը 23։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1998 թ․) և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Վ․ Ղ․-ին (ծնված 2006 թ․), Գ․ Ղ․-ին (ծնված 2006 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով