ՃՏՊ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

 

Սեպտեմբերի 1-ին, ժամը 18:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի մոտ գտնվող «Քամոտ ղաշ» սարալանջի հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Քամոտ ղաշ» սարալանջի հատվածում «UAZ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մետր գլորվել մոտակա ձորակը․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ա․ Ք․-ն (ծնված 1975 թ.) հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից (մոտ 50 մ) և մոտեցրել շտապօգնության

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով