Սպանդարյան գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

 

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17:02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղում այրվում է անասնակեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել 18:13-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով