Մահացել է կինոօպերատոր Լևոն Աթոյանցը

 

Կյանքի 91–րդ տարում մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Լևոն Աթոյանցը ծնվել է 1930թ.–ին, Թբիլիսիում։ Աթոյանցն իր աշխատանքը «Հայֆիլմ» կինոստուդիայում սկսել է 1955թ–ից` որպես կինոօպերատոր: Նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան»։
Աթոյանցն աշխատել է հայ կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Կեսայանցը և ուրիշներ։

1951-54թթ սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր:

Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի: 1954թ. աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր:

Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը: 1955թ. տեղափոխվել է Հայաստան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1956թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր: 1960թ. և 1963թ. գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի:

1996-2000թթ սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ:

Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով:

2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար:

2018թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի, 2020թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով