Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ – ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում.Շարմազանով

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ – ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում։ Ֆեյսբուքյան  իր  էջում   գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ի՞նչ խաղաղասիրություն,դեմարկացիա ու դելիմիտացիա մի պետության հետ,որի ղեկավարը 44-օրյա պատերազմի սկսման ,«պատերազմական» եւ «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ մեղադրում է հայ ժողովրդին։

Նրա ելույթի իմաստը ՄԱԿ-ում մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա ու Ադրբեջանը շարունակելու է իր այդ հակահայկական «գիծը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատրա՞ստ ենք մենք որպես «պետություն» պաշտպանել մեր պետական ու ազգային շահերը,թե՞ ջայլամի համառությամբ շարունակվելու ենք միակողմանի «թրքասիրական» զիջումներն ու հնազանդությունը։

Պանթուրքիզմը գլուխ է բարձրացրել եւ ուղիղ սպառնալիք է հայության կենսական շահերին։

Հ.Գ. Նժդեհի,Քոչարյանի ու Սարգսյանի անունները «քուն ու դադար» չեն տալիս Ադրբեջանի ղեկավարին։

Բայց կարծես թե նմանատիպ զգացումներ ունեն նաեւ որոշ հայկական ազգանուններով պարտության «սիմվոլներ»»,-գրել է նա։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով