Իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով.Արթուր Վանեցյան

 

Խորհրդային Միությունը չի ունեցել պետական սահմաններ, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունները ունեցել են վարչական տարածքներ, որոնք գծվում էին՝ ըստ հողօգտագործման։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք կանգնած ենք ոտքի, էլի պահանջում ենք իշխանափոխության»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանը նշեց, որ իր ելույթում էլ ասել է, որ իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով։

«Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, տվել է նոր մանդատ, բայց այդպես չէ։ Ժողովրդի մի հատվածը ապատիայի մեջ է, մի հատվածը ասում է, որ հնարավորություն ունենամ՝ կարտագաղթեմ, մյուս հատվածն էլ՝ համարում է Նիկոլ Փաշինյանին իրենց ծոցից դուրս եկած մեկին, որ քննադատում ես, ինքը պատկերացնում է, որ անձամբ իրեն ես քննադատում ու սկսում է հետդ կռվել»,–ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է իր՝ թիմից հեռանալու մեղադրանքներին, նա ասաց․«Դավաճանել են իրենք Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով