Գերագույն փչացածի այս հոգեբանության մեջ պարզ է դառնում, թե Արցախ-Ադրբեջան արյունալի «խաղում» ում հաղթանակի վրա էր դրույք կատարել սրիկան.Աշոտյան

ՀՀԿ   փոխնախագահ Արմեն  Աշոտյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

 

«Գերագույն հողատուն «սպորտային հետաքրքրություն» է համարում այն հարցը, թե պատերազմի նախաշեմին ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի մասին էր գնում խոսքը իր եւ Ալիեւի միջեւ, ինչի մասին էր իր՝ այդպես էլ չհեռարձակված սեպտեմբերի 25-ի հայտնի հարցազրույցը, ինչ զարգացումներ էին նախորդում պատերազմին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Այս հարցերի պատասխանները պիտի հնչեն, որպեսզի եւս մի խումբ ապացույցներ հանրահայտ դառնա այն մասին, թե ով, ինչու եւ ինչպես արյունալի պատերազմ բերեց մեր գլխին, 5000 հոգու կյանք խլեց, հայրենազրկման պատճառ դարձավ։
Փաստորեն, պատերազմը նրա համար սպորտային իրադարձություն էր, պատերազմի պատճառների ապացույցները՝ «սպորտային հետաքրքրություն»։
Գերագույն փչացածի այս հոգեբանության մեջ պարզ է դառնում, թե Արցախ-Ադրբեջան արյունալի «խաղում» ում հաղթանակի վրա էր դրույք կատարել սրիկան։
5 մլրդ դոլարն էլ երեւի շահումն էր…»,-գրել է Աշոտյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով