Հենց հիմա ջարդում ու վերացնում են ծառերը, կանաչ տարածքը․ ահազանգում են «ֆիզգոռոդոկից»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆիզիկայի գիտավանի բնակիչները ֆեյսբուքյան իրենց էջում ահազանգում են բազմաբնակարան շենքի կառուցման նպատակով կանաչ տարածքի վերացման մասին։

«Հենց հիմա «Ռատկո ՍՊԸ-ն» ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում․ այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը։ Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապաղ», – գրել են բնակիչները՝ կից հրապարակելով տեսանյութ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով