Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք. մահացել է 16 քաղաքացի

 

Սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ն` առողջացած, 4968-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 594 150 թեստավորում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով` երեկ կատարվել է 5670 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք: Ունենք 529 առողջացած, 14 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1169 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով