Նորից եմ կրկնում` պատրաստվում է կապիտուլյացիոն երկրորդ փաստաթղթի ստորագրմանը., որով հանձնվելու են Հայաստանի տարածքները.Գևորգ Գևորգյան

Հայաստանի Հանրապետության անկախության տոնը՝ առանց թուրքահպատակ իշխանության: Սա պետք է լինի այն ժողովրդի պահանջը, որի ազգային արժանապատվությունը մեռած չէ:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայ գերիները անմարդկային տանջանքների, խոշտանգումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում, հազարավոր ընտանիքներ սգավոր են, հազարավոր ճակատագրեր խեղված, իսկ հայատյաց ասունը ոչ միայն ճաղերի հետևում չէ, այլև գունագեղ միջոցառման է հրավիրում մարդկանց, իսկ պաշտոնական անկարայից և բաքվից հնչող սպառնալիքներն էլ համարում է դրական ազդակներ։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Սա ծաղր է ուղղված հայ ժողովրդին:
Սա հավատարմության երդում է ուղղված իր թուրք գաղափարակիցներին, առ այն, որ՝ ձեր առջև բացելու եմ նաև Հայաստանի դարպասները, այնպես ինչպես Արցախինը:
Ավելին, նորից եմ կրկնում` պատրաստվում է կապիտուլյացիոն երկրորդ փաստաթղթի ստորագրմանը, որով հանձնվելու են Հայաստանի տարածքները։ Իսկ կարճ ժամանակ անց լինելու է այն, ինչ եղավ 1915-ին, որովհետև Հայկական պետականության գոյությունը մեծագույն խոչընդոտ է Հարավային Կովկասը նվաճելու թուրքական ծրագրին: Սեպտեմբերի 21-ը պետք է լինի, ոչ թե մեռնող, այլ ապրել ցանկացող, արարող, սեփական հողին տեր կանգնող արժանապատիվ հայ մարդու պայքարի զանգը:
Սեպտեմբերի 21-ը պետք է լինի հակահայ այս իշխանության վերջը»,-գրել  է Գևորգյանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով