Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։

«Արթուրին բերման են ենթարկել երկու շաբաթվա վաղեմության ստատուսում գրված հայհոյանքի համար: Ենթադրում եմ, որ մտածել են, որ այն ուղղված է եղել Ալենին՝ Սիմոնյան Ալենին:

Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում է եղել ուղղված հայհոյանքը: Արթուրը պատասխանել է, որ հայհոյանքն ուղղված է եղել Ալենին՝ Դելոն Ալենին, ինչից հետո՝ րոպեներ առաջ նրան բաց են թողել »,- նշել է Տեր-Նակալյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով