Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

 

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Անկախության տոնի առթիվ ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքներս հղել Հայաստանի ժողովրդին: Ես լիահույս եմ, որ դժվար տարվանից հետո մենք կարող ենք ակնկալիք ունենալ հաղթահարելու համաշխարհային առողջապահական մարտահրավերները և ապագայում ունենալ ավելի լավ ժամանակներ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով