Արտակարգ դեպք Երևանում. Isuzu բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և տապալել հենասյունը. մի քանի շենքերի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

 

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երևանում:Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Ժամը 10:230 –ի սահմաններում Երևանի բնակիչ Համբարձում Ստեփանյանը իր վարած Isuzu մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գոգոլի փողոցի թիվ 5 հասցեում բախվել է գազատար խողովակներին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղակությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով գազատար խողովակների որոշ հատվածներ վնասվել են, պոկվել է գազատար խողովակի երկաթե հենասյունը:

 

Վարորդ Հ. Ստեփանյանը  տեղում  ենթարկվել  է սթափության փորձաքննության,  պարզվել է,  որ նա եղել է սթափ: Փաստի առիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

 

Մանրամասն` shamshyan.com-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով