Մարդկանց թիկունքում ինչ որ գործընթացներ են «եփվում». Աբրահամյան

«Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր ևս տապալվեց՝ փոխնախագահի հարցը թողնելով օդում կախված։

Խնդիրը ոչ թե ընդդիմության քվոտայով փոխնախագահ ունենալն է, այլ իշխանության մոտեցումը, որը ընդդիմության առաջադրած թեկնածուի հարցի տապալումը սկզբունքային է համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե նույն հիմնավորումներով առաջնորդվեին այլ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների դեպքում, ապա ընդդիմությունը համապատասխան բանաձևով նախատեսված իր այլ քվոտաներից ևս չէր կարող օգտվել։

Ու ընդհանրապես ինձ մտահոգում է ոչ թե ընդդիմության քվոտայով տրվող պաշտոնների հարցը, այլ իշխանության հետևողականությունը՝ երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցերը երրորդ պլան մղելը։

Արդյունքում դեռ նախորդ շաբաթվա ընթացքում, ընդդիմության բարձրաձայնած հարցերը՝ ԱԱԾ տնօրենի, պաշտպանության նախարարի, ԱԳ նախարարի մակարդակով հանդիպում/քննարկում կազմակերպելու հարցով մնում է չիրականացված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանության՝ անվտանգության հետ կապված հարցերի խորը քննարկումից խուսափելն առավել մեծացնում է հանրության կասկածներն առ այն, որ մարդկանց թիկունքում ինչ որ գործընթացներ են «եփվում», ինչը խնամքով թաքցվում է հասարակությունից»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով