Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ նշելով, որ պետության համար պատասխանատու ու դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:

Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, և սպասվում է բավականին ծավալուն աշխատանք, զրուցակիցները կարևորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով