Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի ԱԳ նախարարը

 

Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով