Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Nissan-ը. Opel-ը հայտնվել է դաշտում. կա 2 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

 

shamshyan.com-ի  փոխանցմամբ  այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կ հատվածում՝  Սառնակունք գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira և Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ է գործել նաև Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  Վիրավորներին քաղաքացիների հետ համատեղ պատգարակներով շտապօգնության ավտոմեքեննաներին են մոտեցրել քաղաքացիները:  Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ  Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,  որ վիրավորների մեջ երեխաներ կան:

 

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը,  հիվանդանոցից ահազանգ է ստացվում,  որ վիրավորներից մեկը մահացել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով