Ասում են, թե սատանան այցելել է Գյումրի և որոշել, որ պետք է քանդվի «Մայր Հայաստան» արձանը.Արսեն Բաբայան

Ասում են, թե սատանան այցելել է Գյումրի և որոշել, որ պետք է քանդվի «Մայր Հայաստան» արձանը:Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է  Արսեն Բաբայանը:

Անկեղծ ասած զարմանում եմ բոլորիցս, որ շարքային մի ոչնչության մտքի զառանցանքը դարձրել ենք լայն քննարկման թեմա: Իհարկե հասկանում եմ նաև, որ այսօր զառանցանքները հաճախ են իրականություն դառնում, բայց միևնույնն է տեղին չեմ համարում ամեն ֆեյսբուքյան ակտիվիստի մտքերին ուշադրություն դարձնել:
Հայտնի խոսք կա. մինչ ֆեյսբուքի գոյությունը միայն քո ընտանիքում (նեղ շրջապատում) գիտեին, թե որքան հիմար ես դու: Այո, հիմա ստիպված ենք շատերս իմանալ դրանց հիմարության աստիճանը, բայց ամենևին պարտավոր չենք հիշել ու մեկնաբանել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով