Սաղմոսավան գյուղում այրվել է մոտ 30 հա բուսածածկ տարածք

Օգոստոսի 19-ին, ժամը 19:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երնջատափ գյուղի ամառանոցների մոտակա ձորակում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաղմոսավան գյուղում:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 20-ին, ժամը 00:23-ին, մարվել` 01:20-ին: Այրվել է մոտ 30 հա բուսածածկ տարածք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով