Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

 

Օգոստոսի 20-ին, ժամը 05:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկվել :

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բենզալցակայանի լիցքավորման ապարատին՝ վնասելով այն, այնուհետև բռնկվել:

Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել՝ ժամը 05:49-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մեկ լիցքավորման ապարատ՝ մասամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով