Հրդեհ Երևանի Հաղթանակ թաղամասում

 

Օգոստոսի 27-ին, ժամը 10։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 1 փողոցում գտնվող «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի 3-րդ հարկում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։19-ին, մարվել՝ 11։32-ին։ Սերվերային սենյակում այրվել է 10 համակարգիչ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով