Հրդեհ Էջմիածին քաղաքում

Օգոստոսի 27-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակայքում այրվում են ծառեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած ավտոմեքենայում և մոտակա ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել՝ 14:24-ին։ Այրվել են «Jaguar» մակնիշի ավտոմեքենան և մոտակա ավտոտնակի տանիքից (200 քմ) մոտ 20 քմ՝ մասամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով