Ձորաղբյուր գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

 

Օգոստոսի 16-ին, ժամը 20։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Արամուս ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:56-ին, մարվել՝ ժամը 23:29-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ (որից  8 հա տարածքն ինքնամարվել է):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով