Արցախի ու Հայաստանի իշխանություններին հեռացնելը թերևս փրկության միակ ճանապարհն է

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի ու Հայաստանի իշխանություններին հեռացնելը թերևս փրկության միակ ճանապարհն է…Արցախի հանձնումից մոտ տաս ամիս է անցել, Սյունիքի հանձնումը ժամանակի հարց է…Արցախում այսօր ապրողն իրոք այլ պատճառ չունի, քան Հայրենիքի հանդեպ պաշտանմունքը (բացառությամբ թալանով ու ժողովրդին կեղեքելով զբաղված իշխանությունների ու նրանց շրջապատողների)…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լսում եմ ՀԱՅին ու գնալով համոզմունքս հաստատվում է. չեն լինելու այս չհայ իշխանությունները, իսկ գերևարված Հայրենիքն ազատագրելու ենք, տղաների վրեժն առնելու ենք…Չի ստացվում ապրել առանց ՇՈւՇԻ, ՀԱԴՐՈւԹ, ՔԱՐՎԱՃԱՌ, ՔԱՇԱԹԱՂ…
Հ.Գ. Արցախը հոսանքազուրկ է ու ջրազուրկ…»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով