Սիլիկյան թաղամասում երեկվանից կոյուղաջուրը ողողում է փողոցները. «Վեոլիա Ջրից» ասել են՝«շաբաթ-կիրակին կանցնի, կգանք»

 

Երեկվանից հակասանիտարական վիճակ է ստեղծվել Երևանի Սիլիկյան թաղամասում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3-րդ և 10-րդ փողոցների խաչմերուկում կոյուղաջուրը դիտահորից դուրս է գալիս ու ողողում ողջ ճանապարհը, որտեղ տիրում է նաև գարշահոտություն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երեկվանից զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի դրական արդյունք։ Մեզ պատասխանում են, թե շաբաթ-կիրակին կանցնի, նոր կգանք։ Ստացվում է՝ մենք՝ հարկատուներս, որ վարձերը կանոնավոր մուծում ենք «Վեոլիա Ջրի» համար, շաբաթ-կիրակի մեռյալ սեզոն է։ Ամառվա այս տապին շոգն էլ, որ խեղդում է, հոտից չենք կարողանում ոչ փողոց դուրս գանք, ոչ էլ տան լուսամուտները բացենք»

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով