Արարատի մարզում բախվել են երիտասարդ աղջիկների 2 Nissan Tiida-ներն և Suzuki-ն, կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Suzuki և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվ են գործել նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկները, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդները եղել են երիտասարդ աղջիկներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով