Նիկոլի չտես ազգականը, ով բախտի բերմամբ հայտնվել է ԱԺ֊ում, երեսով է տալիս, որ թոշակառուների թոշակն այս երեք տարում բարձրացել է 10 հազար դրամով. Համբարյան

Քայլիստ Վահե՛, թոշակառուներն էլ են ուզում 250 հազար դրամ ստանալ:Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրառում է արել  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:

Նիկոլի չտես ազգականը, ով բախտի բերմամբ հայտնվել է ԱԺ֊ում, երեսով է տալիս, որ թոշակառուների թոշակն այս երեք տարում բարձրացել է 10 հազար դրամով …
Վահե անունով սույն երեսփոխանն այդպես է արձագանքել ԱԺ֊ի կողմից իր կոլեգաների  «գրպանային» ծախսերի գումարը 50 հազարից մինչև 250 հազար դրամ բարձրացնելը…
Սրան նաև հիշեցնեմ, որ մեր` հարկատուներիս հաշվին նա և իր նման քայլիստ պատուհասները պարգևավճարի տեսքով կրկնակի աշխատավարձ են ստանում…
Սարսափելի գնաճը և դրամի արժեզրկումը շատ վաղուց խժռել են այդ 10 հազար դրամ թոշակի բարձրացումը, որի մասին այդպես հպարտ ասում է քայլիստ Վահեն և ժամանակն է թոշակառուների թոշակը ևս շեշտակի բարձրացնել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով